Բորիս Ջոնսոնի հրաժարականին կողմ է բրիտանացիների կեսից ավելին
copy image url

Բորիս Ջոնսոնի հրաժարականին կողմ է բրիտանացիների կեսից ավելին

Արտաքին 3 տարի առաջ - 13:36 12-01-2022

YouGov սոցիոլոգիական ինստիտուտը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ երեկույթի հետ կապված սկանդալից հետո հարցման մասնակիցների 56%-ը կողմ է վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականին։ Նրա հեռանալուն դեմ է արտահայտվել հարցվածների 27%-ը։

Խոսքը համավարակի ամենաթեժ պահին բարձրաստիճան պաշտոնյայի նստավայրում տեղի ունեցած խնջույքին նրա ենթադրյալ ներկայության մասին է։ 5.9 հազար հարցվածներից 17%-ը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել պատասխանի հարցում։

Savanta ComRes ընկերությունը հարցում է անցկացրել ավելի քան հազար մարդու շրջանում, և նրանց 66%-ը կողմ է եղել Ջոնսոնի հրաժարականին, դեմ՝ 24%-ը։ Հարցմանը մասնակցած իշխող Պահպանողական կուսակցության անդամներից 42%-ը կողմ է եղել վարչապետի պաշտոնից հեռանալուն։ Մինչ այժմ Ջոնսոնին երկրի առաջնորդն է տեսնում հարցվածների 45%-ը։

Ամենից շատ դիտված