Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ։ Չվացուցակի փոփոխությունները կապված են եղանակային բարդ պայմանների հետ. մայրաքաղաքում ձյուն է տեղում։
Վնուկովո օդանավակայանում յոթ չվերթ տեղափոխվել է ավելի ուշ ժամի։ Երկու չվերթ ամբողջովին չեղարկվել է: Դոմոդեդովոյում եղանակային պայմանների պատճառով 28 չվերթ հետաձգվել է, ևս երեքը չեղարկվել։
Ամենաշատ հետաձգումներն ու տեղափոխումները Շերեմետևոյում են: Այնտեղ չեղարկվել է 19 չվերթ, իսկ 24 ինքնաթիռների թռիչքը հետաձգվել է ավելի ուշ ժամի։
Հաղորդվում է, որ թռիչքները կսկսվեն եղանակի բարելավումից և թռիչքուղիների ամբողջովին մաքրումից անմիջապես հետո։