Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել թույլ չտալ Կենտրոնական Ասիայի կախվածությունը Ռուսաստանից
copy image url

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել թույլ չտալ Կենտրոնական Ասիայի կախվածությունը Ռուսաստանից

Արտաքին 3 տարի առաջ - 18:42 10-01-2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակ, որում Կենտրոնական Ասիայի երկրները կհայտնվեն միակողմանի կախվածության մեջ Ռուսաստանից կամ Չինաստանից։ Այս մասին նա հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում։

Բերբոկը հաղորդել է, որ գործընկերոջ հետ քննարկել է Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «ցնցել է բոլորին»։ Նախարարը նաև նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչու են բողոքի ակցիաները վերածվել բռնության։

«Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրների միակողմանի կախվածությունը Ռուսաստանից կամ Չինաստանից չի համապատասխանում եվրոպական շահերին։ Ուստի այստեղ մեզ անհրաժեշտ է երկխոսություն Եվրոպայում և մեր երկրների միջև»,- ասել է Բերբոկը:

Ամենից շատ դիտված