Ղազախստանի դեպքերի հետևում կանգնած ուժերի անունները նշելը Նուր Սուլթանի գործն է. Պեսկով
copy image url

Ղազախստանի դեպքերի հետևում կանգնած ուժերի անունները նշելը Նուր Սուլթանի գործն է. Պեսկով

Արտաքին 3 տարի առաջ - 14:26 10-01-2022

Կրեմլը կարծում է, որ ոչ թե Մոսկվայի, այլ Նուր Սուլթանի գործն է Ղազախստանի դեպքերի հետևում կանգնած ուժերի անունները նշելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե դուք ուշադիր լսել եք Տոկաևի ելույթը (Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև), ապա նա ասաց, որ հետաքննությունը կհաստատի և հնարավորություն կտա նշել այդ ուժերի անունները։ Եվ դա՝ այդ ուժերի անունները նշելը, Ռուսաստանի գործը չէ, դա Ղազախստանի ներքին գործն է, ինքնիշխան երկրի։ Իսկ հետաքննությունն իրականացնում են ղազախ մասնագետները»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված