Եմենում ականի պայթյունից հինգ մարդ է զոհվել
copy image url

Եմենում ականի պայթյունից հինգ մարդ է զոհվել

Արտաքին 3 տարի առաջ - 13:26 09-01-2022

Եմենի հարավային Շաբվա նահանգում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 8-ին։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

«Պայթուցիկ սարքերը տեղադրվել են հուսիթ զինյալների կողմից՝ նախքան Շաբվեի Ուսայլանի շրջանից դուրս բերելը», - ասել է տեղի անանուն ռազմական աղբյուրը:

Նա հավելել է, որ համապատասխան տեխնիկա է ուղարկվել տարածք՝ հայտնաբերելու և վնասազերծելու հուսիթների կողմից տեղադրված ականները։

Վերջին օրերին կառավարամետ ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Շաբվեում հուսիթների դեմ և հասել ապստամբների արտաքսմանը առանցքային շրջաններից, այդ թվում՝ Ուսայլանից։

Ամենից շատ դիտված