Վրաստանի Ռուսթավի քաղաքի գործարանում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է զոհվել
copy image url

Վրաստանի Ռուսթավի քաղաքի գործարանում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է զոհվել

Արտաքին 3 տարի առաջ - 12:32 05-10-2021

Վրաստանի Ռուսթավի քաղաքում մետաղագործական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է մեկ աշխատող, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, գործարանի տարածքում պայթել է սարքավորումներից մեկը: Գործարանի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը: Այլ տուժածների մասին չի հաղորդվում:

Ռուսթավիի մետաղագործական գործարանը զբաղվում է պողպատե խողովակների և կցամասերի արտադրությամբ, արտադրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստան և Ադրբեջան:

Ամենից շատ դիտված