Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին
copy image url

Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Արտաքին 3 տարի առաջ - 13:29 05-01-2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է պատասխանել.

«Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ: Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, եւ ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք Է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»,-ասել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին:

Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են ավելի քան երեք տասնյակ թեկնածուներ, որոնց թվում են՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսը, լրագրող եւ գրող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել Է «Հետնվաճում» (ReconquՍte) կուսակցության ստեղծման մասին, «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության անդամ Յաննիկ Ժադոն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցիալիստներ), ինչպես նաեւ կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում