ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև ամենատարբեր մակարդակներում:
«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է: Այս առումով Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,- ասել է Իրանի նախագահը: