Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակայնորեն խոստովանել է, որ մանկահասակ դուստր ունի:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ռուսթավի բանտում գտնվող գործիչը, որընախօրեին հիվանդանոցից կրկին բանտ է տեղափոխվել, սոցցանցում գրել է, որ ամանորյա երեկոյին իր արտաամուսնական կապից ծնված աղջկան կցուցադրեն վրացական հեռուստաալիքի եթերում:
«Սա առաջին Նոր տարին է, որը ես դիմավորում եմ բանտում, սակայն սա նաև առաջին Նոր տարին է, երբ ամանորյա համերգի ժամանակ «Մթավարի» հեռուստաալիքով կցուցադրեն իմ արտաամուսնական դստերը: Նա կլինի համերգի ամենափոքր մասնակիցը՝ Էլիս Մարիա Սաակաշվիլի, իմ ամենասիրելի աղջիկը և ամենափոքր աղջիկը»,- հայտնել է Սաակաշվիլին: