Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը՝ սահմանելով նոր նշաձող
copy image url

Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը՝ սահմանելով նոր նշաձող

Ներքին 3 տարի առաջ - 13:26 29-12-2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։ ՀՀ տարածքային կառավրման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։

Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է և աշխատակիցները պետք է պատասխանատու և բծախնդիր կերպով մոտենան իրենց աշխատանքին։ Նա ներկայացրել է 2022-ի իր տեսլականը, սահմանել նոր նշաձող և հույս հայտնել, որ 2022-ի ավարտին համատեղ կարձանագրվի, որ այդ նշաձողը հաղթահարված է։

Նախարար Սանոսյանը ՏԿԵ նախարարության մեդալներով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։ Նախարարության մի շարք աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով:

Ամենից շատ դիտված