Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը RT-ին ասել է, թե ինչու է ձգձգվում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչումը։ Նրա խոսքով, դա պայմանավորված է տեխնոլոգիական գործընթացների ստուգմամբ։
Արտակարգ իրավիճակներում օգտագործվող միջոցների ռեգիստրում դեղամիջոցը ներառելու համար կազմակերպությունը տվյալներ է պահանջում ոչ միայն դրա անվտանգության և արդյունավետության, այլև արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ:
Տեխնոլոգիական գործընթացների ստուգումը շատ դեպքերում ավելի երկար է տևում, քան հաստատման մյուս գործընթացները:
«Բոլոր մանրամասները պարզել, ստուգում անցկացնել և այլն, որպեսզի պատվաստանյութին կանաչ լույս տրվի»,- ասել է Հարիսը։ Փորձագետը նշել է, որ մյուս կարգավորիչները ևս այս կերպ են աշխատում նման ընթացակարգի դեպքում։
Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաստատվել է 71 երկրներում:
Հաղորդվում է, որ «Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում պետական կարգավորող մարմինների կողմից ստացած հաստատումների քանակով։