Թեհրանի հրթիռները շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին, գրում է The New Yorker-ը։
Դրա վկայությունը 2020թ.-ի հունվարին Իրանի հարվածներն են Իրաքում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազային, նշել է Մաքենզին։
«Այն ալ-Ասադի դասն այն է, որ իրանական հրթիռներն ավելի անմիջական սպառնալիք են դարձել, քան նրա միջուկային ծրագիրը: Տասնամյակներ շարունակ իրանական չկառավարվող և կառավարվող հրթիռները շատ անճշգրիտ են եղել: Սակայն Այն ալ-Ասադի դեպքում նրանք խոցել են ցանկալի թիրախները»,- ասել է ամերիկացի զինվորականը։
Նա հավելել է, որ Իրանը կարող է արդյունավետ հրթիռային հարվածներ հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքում։
Մաքենզիի կարծիքով, եթե Իրանի հետ պատերազմ լինի, ապա այն «թեթև» անվանել չի լինի։
«Եթե նրանք հանկարծակի հարձակվեն, արյունալի պատերազմ կլինի, մեզ շատ ուժեղ կհարվածեն, մենք կհաղթենք մեծ հեռավորության վրա, մեկ տարի կպահանջվի»,- նշել է գեներալը։
ԱՄՆ հետախուզության տվյալներով Իրանն ունի հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Իսրայել, Հունաստան և Եվրոպայի այլ վայրեր: