Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց
copy image url

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց

Ներքին 3 տարի առաջ - 17:53 28-12-2021

Sputnik Արմենիան տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Այս մասին հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Երեկ` դեկտեմբերի 27- ին, Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։

«Քննիչը, ինչպես և սպասելի էր, մերժեց Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր միջնորդությունը»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնել է, որ քննիչի այս որոշումը կբողոքարկեն դատախազին։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին` ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։

Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։

Ամենից շատ դիտված