Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն
copy image url

Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն

Ներքին 3 տարի առաջ - 13:23 28-12-2021

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:

Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ամենից շատ դիտված