Չինաստանում կիրակի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տիեզերք է արձակվել ZY-102E ռեսուրսային արբանյակը։ Այս մասին հայտնում է Xinhua-ն։
Արձակումն իրականացվել է Շանսի նահանգի Տայյուան տիեզերակայանից՝ Changzheng-4B (Long March-4C) հրթիռ-կրիչի օգնությամբ։
Նշվում է, որ արբանյակը հաջողությամբ մտել է նշված ուղեծիր։