Իրանը հայտարարել է, որ չի գերազանցի ուրանի հարստացման 60% մակարդակը
copy image url

Իրանը հայտարարել է, որ չի գերազանցի ուրանի հարստացման 60% մակարդակը

Արտաքին 3 տարի առաջ - 13:52 25-12-2021

Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն գերազանցի ուրանի հարստացման 60% մակարդակը։ Նրա խոսքով, դրա վրա չեն ազդի ո՛չ Վիեննայի բանակցությունների արդյունքները, ո՛չ սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ որոշումը։

Էսլամին ասել է, որ Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաձայնագրերի շրջանակներում։

Նա հավելել է, որ Իրանը պատրաստվում է ուրանն օգտագործել միայն սեփական արդյունաբերական և արտադրական կարիքների համար։