Աշխարհում մեկ օրում գրանցվել է COVID-ով վարակվածների ռեկորդային թիվ
copy image url

Աշխարհում մեկ օրում գրանցվել է COVID-ով վարակվածների ռեկորդային թիվ

Արտաքին 3 տարի առաջ - 18:44 24-12-2021

Աշխարհում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների ռեկորդային թիվ: Դեկտեմբերի 23-ին գրանցվել է 973.256 վարակված, որն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում: Այս մասին են վկայում Worldometers ծառայության տվյալները։

Մեկ օրում նոր COVID-դեպքերով առաջատարը աշխարհում շարունակում է մնալ ԱՄՆ-ը (+267 269):

Հաջորդում են.

Մեծ Բրիտանիա – 119.789,

Ֆրանսիա - 91.608,

Իսպանիա - 72.912,

Գերմանիա - 39.196,

Ռուսաստան – 25.667։

Դեկտեմբերի 23-ին աշխարհում գրանցվել է վիրուսից 6382 մահվան դեպք։ ԱՄՆ-ը դարձյալ առաջինն է կորոնավիրուսից մահացությունների օրական թվով՝ 1149։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 1002, երրորդում՝ Լեհաստանը՝ 616։