Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից
copy image url

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

Արտաքին 3 տարի առաջ - 11:49 24-12-2021

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է RTP-ն։

Նշվում է, որ Պելեն կշարունակի հաստ աղիքի ուռուցքի բուժումը։

Պելեն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն խաղացողն է։ Կարիերայի ընթացքում բրազիլացին 1289 գոլ է խփել 1363 հանդիպման ընթացքում։

Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ Խաղալով «Սանթոսում»՝ Պելեն վեց անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 1999թ.-ին Պելեին ճանաչել է դարի մեծագույն մարզիկ, չնայած որ նա երբեք չի մասնակցել Օլիմպիական խաղերին։ 90-ականների երկրորդ կեսին նա զբաղեցրել է Բրազիլիայի երիտասարդության, զբոսաշրջության և սպորտի նախարարի պաշտոնը։

Ամենից շատ դիտված