Ինքնասպանությունների աճից մինչև ՔՊ-ական արիաներ
copy image url

Ինքնասպանությունների աճից մինչև ՔՊ-ական արիաներ

Միտք 3 տարի առաջ - 21:02 23-12-2021

Ասում են՝ Հայաստանում տղամարդիկ ավելի հակված են ինքնասպանության, քան կանայք: Համենայնդեպս դա է փաստում պաշտոնական վիճակագրությունը: Օրինակ՝ 2020 թ. ինքնասպանություն է գործել իգական սեռի 41 և արական սեռի՝ 142 ներկայացուցիչ: Ընդ որում, այս թիվը նախորդ տարիներին ավելի պակաս է եղել:

2021-ի թվերը դեռ ամբողջական չեն, բայց քիչ չեն դեպքերը, երբ ինքնասպանություն են գործել նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ, դա, սակայն, բնավ չի անդրադարձել երկիրը պատերազմի տարածների տրամադրության ու կյանքի բնականոն ընթացքի վրա:

Նոյեմբերի 9-ից հետո ինքնասպանություն չգործեց այն մարդը, որը պարտության թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն էր, քանի որ ինքը բոլոր մեղքերն ուրիշների վրա բարդելու ու ճամարտակելու մաեստրո է:

Հստակ է, որ Հայաստանում ինքնասպանության միտումներն ուղիղ համեմատական են այս իշխանությունների կառավարչական իմպոտենտությանն ու ցինիզմին․ փլված տնտեսություն, արժեզրկված դրամ, արտագաղթի ահագնացող ծավալներ, արտագնա աշխատանքի մեկնածների պատճառով կիսված ու ապերջանիկ ընտանիքներ, գրոշաչափ թոշակներ և «աղքատ»-ավարձեր:

Մի՞թե այս ամենը մարդկանց չեն կարող հիասթափեցնել կյանքից: Պատերազմից 5 է պակաս, երկիր ենք կորցնում, սակայն վարչապետը պատրաստվում է ասուլիսի՝ նախապես ուղարկված հարցերին պատրաստվելու սկզբունքով, իսկ երկրի երկրորդ դեմքը՝ չստացված դերասան, պրոդյուսեր և հաղորդավար ԱԺ նախագահը իր երբեմնի ընկեր Կարգին Հայկոյին գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում, ակնարկում է, որ շնորհ է անում՝ նրա մասին ավելորդ բաներ «չերգելով»:

Պատկերացնել կարելի է, թե ինչպես են «երգելու» ՔՊ-ի բազմաձայն «երգչախմբի» անդամները միմյանց դեմ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չլինի: Մնանք գալա համերգին սպասող:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում