Ավստրիան կխստացնի սահմանափակումները «օմիկրոն» շտամի պատճառով
copy image url

Ավստրիան կխստացնի սահմանափակումները «օմիկրոն» շտամի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 12:31 23-12-2021

Ավստրիան դեկտեմբերի 27-ից պարետային ժամ կմտցնի հյուրընկալության հաստատությունների համար, սահմանափակումները կգործեն նաև Ամանորի գիշերը, հաղորդում է Kurier-ը։

Դաշնային կառավարությանը միջոցառումների փաթեթ է առաջարկվել, որն ընդունվել է «միաձայն», հայտնել է COVID-19-ի ճգնաժամային համակարգման GECKO կենտրոնի բուժգծով տնօրեն Կատարինա Ռայխը:

«Հիմա տոնակատարությունների ժամանակը չէ»,- ասել է նա։

Ամանորի գիշերը քաղաքացիներին նաև խորհուրդ չի տրվում ժամը 22:00-ից հետո խնջույքներ կազմակերպել մասնավոր տնտեսություններում։

Սահմանափակում է մտցվել նաև փակ տարածքներում անցկացվող միջոցառումների մասնակիցների թվի վերաբերյալ: Միջոցառման առավելագույն՝ 2000 մասնակից թույլատրվում է միայն բոլոր երեք դեղաչափերով պատվաստված և թեստի բացասական արդյունք ունենալու դեպքում։

Սահմանափակումները տարածվում են ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված քաղաքացիների վրա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում