Թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին
copy image url

Թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Արտաքին 3 տարի առաջ - 18:02 22-12-2021

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական սուր քննադատությունն է ուղղել Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, պատճառը երկրում տիրող տնտեսական իրավիճակն է։ Նա նշել է, որ թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը և Էդիրնեն։

Քըլըչդարօղլուն քննադատել է Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Թուրքիայի դրամական միավորի արժեզրկմամբ մտահոգ քաղաքացիներին ֆինանսական նոր այլընտրանք տրամադրելու մասին։

«Գանձարանում գոյություն չունեցող գումարով երաշխիք են տալիս։ Նախօրեին նրանց արածը սա էր... Սա Թուրքիայի ողբերգությունն է։ Էրդողանը միգուցե լավ չէ, սակայն, եթե հակառակ դրան՝ նրան դեռ աջակցողներ կան, պետք է նստեն և մտածեն»,- նշել է ընդդիմադիր կուսակցապետը՝ ընդգծելով, որ իրականում իշխանությունը կիրառել է թաքնված տոկոսադրույքի ամենավատ տարբերակը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները կանխելու համար հայտարարել էր 8 կետից բաղկացած տնտեսական նոր միջոցառումների մասին։

Ամենից շատ դիտված