Երգահան Ռուբեն Հախվերդայնին՝ որպես հին երևանցու, հարցրինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված գործընթացի մասին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երևանի ավագանին ընդդեմ Մարությանի ստորագրահավաք է իրականացրել, և վերջինիս անվստահություն կհայտնեն։
Ռուբեն Հախվերդյանը, լսելով հարցը, ասաց․ «Ցավդ տանեմ, ես 40 աստիճանով պառկած եմ, գրիպի մեջ, Հայկ Մարությանի․․․, ինձ պետք չի էդ, այնպես որ ուրիշ մեկին հարցրու, ինձ շա՞տ պետք ա էդ»,- պատասխանեց Հախվերդյանը։
Փաստորեն իրեն հետաքրքիր չէ՞ թեման՝ հարցրինք․ «Ինձ ո՛չ դու ես հետաքրքիր, ո՛չ Մարությանը, ոչ ոք, ինձ գրիպն ա հետաքրքիր, որ պիտի անցկացնեմ»,- պատասխանեց երգահանը։