Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի բնակչին, որը 17 ժամ որպես պատանդ է պահել 2 կանանց
copy image url

Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի բնակչին, որը 17 ժամ որպես պատանդ է պահել 2 կանանց

Արտաքին 3 տարի առաջ - 15:40 21-12-2021

Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի բնակչի, որը 17 ժամ որպես պատանդ է պահել երկու կանանց, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենին։

«Տղամարդը, որը պատանդ էր վերցրել, ձերբակալվել է: Տուժածներ չկան»,- գրել է Դարմանենը Twitter-ում:

Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 12-րդ շրջանում՝ խանութներից մեկում։ Տղամարդը գերի է վերցրել երկու կնոջ՝ մորն ու դստերը, սակայն ոստիկանների հետ բանակցություններից հետո որոշ ժամանակ անց ազատ է արձակել կանանցից ավագին։

Փարիզի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը տառապում է հոգեկան խանգարումով և երկար ժամանակ բուժում չի ստացել։ Նա պնդում է, որ թունավորման զոհ է դարձել և պահանջում է հանդիպում Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիի հետ։

Դեպքի վայրը շրջափակած իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ տղամարդը գնահատվում է որպես վտանգ չներկայացնող՝ ոչ պատանդ մնացած կնոջ, ոչ էլ իր համար։

Ամենից շատ դիտված