Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ
copy image url

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ

Արտաքին 1 տարի առաջ - 22:38 28-01-2024
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:

«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ, ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեկ ոստիկան վնասվածք է ստացել։

Հռոմի պապը ավանդույթի համաձայն Առաքելական պալատի պատուհանից ելույթ է ունեցել հավատացյալների առաջ:

Վատիկանի ժանդարմերիայի փոխանցմամբ ելույթին հրապարակում հետևել է մոտ 20 հազար մարդ:

Ամենից շատ դիտված