Դանակով զինված տղամարդը, որը Փարիզի 12-րդ շրջանի Ագիլեր փողոցում գտնվող խանութում պատանդ էր վերցրել երկու կանանց, վեց ժամ անց ազատել է նրանցից մեկին: Նրա հետ բանակցությունները շարունակվում են, հաղորդել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան։
«Հանցագործը հենց նոր ազատել է պատանդներից մեկին, նա չի տուժել»,- ասվում է ոստիկանության Twitter-ում տեղադրած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանության հետախուզության և արագ արձագանքման խումբը դեռևս բանակցություններ է վարում տղամարդու հետ։
Լրատվամիջոցների տեղեկություններով, 50-ամյա հանցագործը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Նա հանդիպում է պահանջում երկրի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտիի հետ։