ԵՄ-ն հաստատել է Novavax պատվաստանյութը
copy image url

ԵՄ-ն հաստատել է Novavax պատվաստանյութը

Արտաքին 3 տարի առաջ - 23:19 20-12-2021

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիությունում Novavax պատվաստանյութի կիրառմանը։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք հաստատել ենք Novavax պատվաստանյութը: Այժմ հինգ հաստատված պատվաստանյութերով ԵՄ-ն ունի պատվաստանյութերի լայն տեսականի, որոնք օգտագործում են ինչպես նոր տեխնոլոգիաներ, այնպես էլ դասական մոտեցում», - ասել է ֆոն դեր Լեյենը:

Այսօր Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) խորհուրդ է տվել տրամադրել Nuvaxovid COVID պատվաստանյութի միջանկյալ շուկայավարման թույլտվություն, որն արտադրվում է ամերիկյան Novavax կենսատեխնոլոգիական ընկերության կողմից: Դեղը նախատեսված է 18 տարեկանից բարձր մարդկանց համար։

Նշենք, որ նախկինում ԵՄ-ում օգտագործման համար հաստատվել էին չորս պատվաստանյութեր՝ Spikevax ամերիկյան Moderna ընկերության, Comirnaty՝ ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech, Vaxzevria բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից և Janssen-ի պատվաստանյութը, որը պատկանում է Ամերիկյան Johnson & Johnson կորպորացիային։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ավելի վաղ պատվիրել էր Pfizer պատվաստանյութի լրացուցիչ 20 միլիոն չափաբաժին: Դեղագործական ընկերությունների հետ նոր համաձայնագրերը պետք է բավարար լինեն Omicron շտամի տարածման ֆոնին ԵՄ երկրների աճող պահանջարկը բավարարելու համար։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ