Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խնդրել է արքայազն Ուիլյամին դադարեցնել ուղղաթիռներով թռիչքները կնոջ՝ Քեյթ Միդլթոնի և երեխաների հետ, հայտնում է The Sun-ը։
Նա իր խնդրանքը հիմնավորել է անվտանգության նկատառումներով: Պարբերականի տվյալներով՝ թագուհին «վախեցել է», որ Քեմբրիջի դուքսն ու նրա ընտանիքի անդամները կարող են զոհվել ավիավթարից։
2021 թվականին՝ ընդամենը մեկ ամսում, ուղղաթիռների հետ կապված երկու միջադեպ է գրանցվել՝ Sikorsky S-76-ի անսարքություն և ծրագրված թռիչքներից մեկի չեղարկում՝ վատ եղանակի պատճառով։
Հիշեցնենք, որ 39-ամյա Ուիլյամը կզբաղեցնի գահը հոր՝ 73-ամյա արքայազն Չարլզից հետո։