Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Արտաքին 3 տարի առաջ - 22:33 18-12-2021

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված COVID-19-ի «օմիկրոն» շտամով վարակման դեպքերի թվի ավելացման հետ, ինչը կարող է հանգեցնել քաղաքի հիվանդանոցների ծանրաբեռնվածության շատ մոտ ապագայում: Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Փորձագետների հետ խորհրդակցելուց հետո ես որոշում կայացրի այսօր արտակարգ դրություն հայտարարել քաղաքում», - ասել է Խանը:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վերջին օրերին «նկատվում է կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թվի աճ»։

Այս ֆոնին Լոնդոնի պառլամենտի հրապարակում բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Ցուցարարները պահանջում են չեղարկել պատվաստումների անձնագրերը և հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը։ Իրավապահները նրանց դեմ մահակներ են օգտագործել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գլխավոր սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին նշել է, որ COVID-19-ի նոր շտամը մոտ ապագայում կհասնի իր տարածման գագաթնակետին, սակայն դրանից հետո վարակի աճի տեմպերը բավական արագ կդանդաղի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում