Ռուսաստանը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից
copy image url

Ռուսաստանը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից

Արտաքին 3 տարի առաջ - 13:02 18-12-2021

Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրի (ԲԵՊ) մասնակից երկրների ցանկից։ Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 18-ին։

Հունիսին Ռուսաստանը նախապատրաստվող քայլի մասին ծանուցումներ է ուղարկել համաձայնագրի ավանդապահներին՝ Հունգարիային և Կանադային, նշել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական կողմը նաև նախազգուշացրել է համաձայնագրի մնացած կողմերին՝ այդ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանատների և Վիեննայում ՄԱԿ-ի Խորհրդատվական հանձնաժողովի պատվիրակությունների միջոցով։

ԱՄՆ-ը ԲԵՊ-ից դուրս գալու մասին հայտարարել է դեռ 2020թ.-ի նոյեմբերին՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ։ Մոսկվան չի ընդունել մեղադրանքները և պայմանագրի փլուզման ողջ պատասխանատվությունը դրել Միացյալ Նահանգների վրա: Համաձայնագիրը մասնակից երկրներին թույլ էր տալիս թռչել միմյանց տարածքներով՝ ռազմական գործողությունները վերահսկելու համար միայն կարճաժամկետ ծանուցումների հիման վրա։

Ամենից շատ դիտված