Մինուճար ռեկտորացուների Հայաստանը
copy image url

Մինուճար ռեկտորացուների Հայաստանը

Միտք 3 տարի առաջ - 22:24 17-12-2021

Իշխանությունները հասան իրենց նպատակին. ԵՊՀ-ն արդեն զավթված է, կասկածելի դոկտորականով աստվածաբանը՝ ԵՊՀ ռեկտոր: Հովհաննես Հովհաննիսյանն արդեն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ պատրաստվում է մարդակենտրոն մոտեցումների, ուսանողակենտրոն ուսուցման, պրոֆեսորադասախոսական կազմի տեղի և դերի վերարժևորման, կրթական միջավայրում բարեվարքության արմատավորման և համալսարանականի նկատմամբ մշտական հոգածության շնորհիվ ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց, մտավոր ներուժի անհուն շտեմարան և փորձագիտական կարևոր հենարան: Ճոռոմ այս շարադրանքը զուտ հերթապահ բառերի կույտ է, որը ժպիտ է հարուցում:

Արդյոք մարդակենտրո՞ն են իր մոտեցումները, եթե «Խաչակրաց արշավանք» է սկսվել այլախոհ համալսարանականների դեմ, արդյո՞ք կեղծ դոկտորականի ու հակաակադեմիական միջավայրի պարագայում կարելի է խոսել բարեվարքության մասին, և մի՞թե համալսարանականի նկատմամբ կա հոգածություն, երբ Մայր բուհը վերածվել է «Քաղաքացիական պայմանագրի» մասնաճյուղի՝ իր հոգաբարձուների խորհրդով ու նախագահ Սուրեն Պապիկյանով:

Ընդհանրապես, մի ուրվական է շրջում Հայաստանում՝ ռեկտորների միակ ու մինուճար թեկնածուների ուրվականը, որոնք ըստ էության նշանակվում են դռնփակ կամ խիստ թաքուն նիստում:

Այդպես էր Բժշկական համալսարանի պարագայում, երբ հանրությունը մամուլի հաղորդագրությամբ մեկ էլ տեղեկացավ, որ «Պետրոս Առաջինի թվերից» մինչ օրս՝ օրվա իշխանության սպասարկու Արմեն Մուրադյանը միաձայն ռեկտոր է ընտրվել, այդպես էր Մայր բուհի պարագայում, երբ ՔՊ-ի «մարդը» ռեկտոր կարգվեց, շաբաթ օրն էլ ռեկտոր կդառնա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի միակ թեկնածու և իշխանությունների դրածո Աշոտ Խոյեցյանը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի