Հարավային Աֆրիկայում կտրուկ ընկել է «օմիկրոնի» հետ կապված հոսպիտալացումների մակարդակը
copy image url

Հարավային Աֆրիկայում կտրուկ ընկել է «օմիկրոնի» հետ կապված հոսպիտալացումների մակարդակը

Արտաքին 3 տարի առաջ - 18:11 17-12-2021

Հարավային Աֆրիկայում, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակը, վարակվածների թիվը, որոնք հոսպիտալացման կարիք են ունեցել, 91%-ով նվազել է՝ համեմատած հիվանդության երրորդ ալիքի դեպքում հոսպիտալացումների ցուցանիշների հետ, երբ գերակշռում էր «դելտա» շտամը: Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Օմիկրոն» շտամով վարակվածների միայն 1,7%-ն է հայտնվել հիվանդանոցային մահճակալներում։ «Դելտա»-ի առաջացրած երրորդ ալիքի ժամանակ հոսպիտալացումների մակարդակը կազմում էր 19%:

Այնուամենայնիվ, նոր շտամով վարակվածների թիվը շատ ավելի մեծ է՝ օրական 20 հազար՝ նախորդ ալիքի երկրորդ շաբաթվա 4,4 հազարի դիմաց։

Առողջապահության ներկայացուցիչները կարծում են, որ շտամը կարող է ավելի մեղմ լինել, և որ վարակը հավանաբար արդեն հասել է գագաթնակետին երկրի ամենաբազմամարդ նահանգում՝ Գաուտենգում:

Գիտնականները նախազգուշացնում են, որ այլ երկրներում կարող է լինել այլ կերպ, քան Հարավային Աֆրիկայում, քանի որ այս երկրի բնակչությունը զարգացած երկրների համեմատ ավելի երիտասարդ է։

Ամենից շատ դիտված