Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ նշել է Ալիևին
copy image url

Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ նշել է Ալիևին

Ներքին 3 տարի առաջ - 11:51 15-12-2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագորարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև կայացել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում Միշելը Ալիևին և Փաշինյանին կարճ ժամանակով միայնակ է թողել՝ դեմ առ դեմ զրուցելու:

Ամենից շատ դիտված