Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել․ Ավետիք Իշխանյան
copy image url

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել․ Ավետիք Իշխանյան

Ներքին 3 տարի առաջ - 21:07 13-12-2021

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի քաղաքապետ, նախկին միջակ դերասան-միմոս Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Վարչապետ կոչեցյալի գարշաթերթը նրա մասին, «իր ունեցած» տեղեկությունների համաձայն, հերյուրանքներ է հրապարակել։ Բացարձակապես միտք չունենալով պաշտպանել Հայկ Մարությանին, հարց եմ ուղղում Հայաստանի «իրավապահ» մարմիններին․ Փաստորեն, «լրատվամիջոցը» չի նշել իր տեղեկության աղբյուրը, սա չի՞ տեղավորվում, վերջերս ԱԺ-ի կողմից ԶԼՄ-ների մասին ընդունված «օրենքի» շրջանակներում։ Հա, մոռացել էի, չէ՞ որ դուք վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ եք գործում։

Կարծում եմ, որ արդեն ստացել եք հրահանգը, ստուգել և մի բան գտնել քաղաքապետի գործունեության մեջ, այնուհետև գործ հարուցել, ձերբակալել և կալանավորել։ Շուտով, չէ՞․․․»։

Ամենից շատ դիտված