«Հարի Փոթերի» առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
copy image url

«Հարի Փոթերի» առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Արտաքին 3 տարի առաջ - 12:16 11-12-2021

Հարի Փոթերի մասին գրքի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Heritage Auctions աճուրդի տանը։ Կոլեկցիոները լոտի համար 471 հազար դոլար է վճարել, որը շատ բարձր գին է XX դարում ստեղծված գեղարվեստական ստեղծագործության համար։

Գիրքը լույս է տեսել 1997թ.-ին, «Հարի Փոթերը և կախարդական քարը» վերնագրով։ Կոշտ կազմով և գունավոր նկարազարդումներով գրքի տպաքանակը ընդամենը 500 օրինակ է եղել։

Վաճառողը, որն ամերիկացի կոլեկցիոներ է, ցանկացել է անհայտ մնալ։

Նախորդ աճուրդներում երիտասարդ կախարդի մասին հազվագյուտ հրատարակությունները վաճառվել են ոչ ավելի, քան 180 հազար դոլարով։

Հարի Փոթերի մասին ընդհանուր առմամբ յոթ գիրք կա։ Հեղինակը Ջոան Ռոուլինգն է։ Այն հրատարակվել է 80 լեզուներով, ամբողջ աշխարհում։ Գրքերի հիման վրա նկարահանվել է ութ ֆիլմ, որոնք համաշխարհային վարձույթում 7.8 միլիարդ դոլար եկամուտ են ապահովել։

Ամենից շատ դիտված