Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել Մերկելին համագործակցության համար և վստահեցրել, որ միշտ ուրախ կլինեն տեսնել նրան Ռուսաստանում։
Մերկելը, ի պատասխան, Պուտինին հաջողություն է մաղթել Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ երկխոսության հաստատման գործում։