Վրաստանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը
copy image url

Վրաստանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արտաքին 3 տարի առաջ - 16:38 09-12-2021

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափով նիստին, որը կկայանա վաղը Մոսկվայում։ Այս մասին «Էխո Կավակազա»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։

«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հստակ դիրքորոշում է ֆիքսել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ այդ մասին խոսել է նաև ԱԳ նախարարը խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը, համապատասխանաբար Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- հայտնել են վրացական գերատեսչությունից։

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստի անցկացման մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Մոսկովյան հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։

Հանդիպման անցկացումը նախօրեին մեկնաբանել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները, «իսկ շարունակությունը կախված կլինի այդ քննարկման արդյունքներից»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի