Բայդենը Պուտինին ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները դաշինքի ընդլայնման հարցում վետոյի իրավունք չունեն
copy image url

Բայդենը Պուտինին ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները դաշինքի ընդլայնման հարցում վետոյի իրավունք չունեն

Արտաքին 3 տարի առաջ - 13:54 08-12-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ասել է, որ ՆԱՏՕ-ից դուրս ոչ մի երկիր չի կարող վետո դնել դաշինքի ընդլայնման վրա։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բայդենն այսօր նախագահ Պուտինին շատ պարզ հասկացրեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը ՆԱՏՕ-ի և հավակնորդ-երկրի իրավասությունն է: Ոչ մի արտաքին կողմ այս որոշումների վրա վետո դնելու իրավունք չի ունենա»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության դեպքում երկիրը ռազմական օգնություն կտրամադրի Կիևին։

Նրա խոսքով, Բայդենը բանակցությունների ընթացքում զիջումների չի գնացել ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորության կամ Եվրոպայում ամերիկյան զորքերի առկայության հարցում։ ԱՄՆ նախագահը գտնում է, որ երկրները պետք է ազատ ընտրելու հնարավորություն ունենան. ում հետ համագործակցեն և ինչպես, ասել է Սալիվանը։

Ամենից շատ դիտված