ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Արևելյան Եվրոպա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. The Guardian
copy image url

ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Արևելյան Եվրոպա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. The Guardian

Արտաքին 3 տարի առաջ - 16:18 07-12-2021

ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակող ուժեր ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա, ինչպես նաև նոր տնտեսական լուրջ միջոցներ ձեռնարկել Մոսկվայի դեմ։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

Բայդենի և Պուտինի տեսակոնֆերանսից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշել է, որ ռուսական առաջին ռազմական միջամտությունն Ուկրաինայում հանգեցրեց ավելի շատ ամերիկյան զորքերի և տեխնիկայի տեղակայման Արևելյան Եվրոպայում, և որ այս անգամ էլ համանման պատասխան կլինի։

Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի «էական տնտեսական հակաքայլերը» կարող են «զգալի և լուրջ տնտեսական վնաս պատճառել Ռուսաստանի տնտեսությանը»։

Սպիտակ տունը նաև հասկացրել է, որ չի քննարկելու Ռուսաստանի համար «անվտանգության երաշխիքները», որոնք պահանջում է Պուտինը՝ ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնման կամ Ուկրաինային ռազմական աջակցության արգելքը:

«ԱՄՆ-ը մշտապես աջակցություն է հայտնել այն սկզբունքին, համաձայն որի՝ յուրաքանչյուր երկիր ունի ինքնիշխան իրավունք կայացնելու իր անվտանգության վերաբերյալ որոշումներ: Սա մնում է ԱՄՆ քաղաքականությունն այսօր և կմնա ԱՄՆ քաղաքականությունն ապագայում»,- ասել է պաշտոնյան:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին