Հարավային Աֆրիկայում ասել են, որ «օմիկրոն» շտամը նման է գրիպի
copy image url

Հարավային Աֆրիկայում ասել են, որ «օմիկրոն» շտամը նման է գրիպի

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 07-12-2021

Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Քլեյսոն Մոնիելան ասել է, որ հանրապետության վիճակագրության համաձայն կորոնավիրուսի նոր շտամը՝ «օմիկրոնը», ավելի շուտ գրիպ է հիշեցնում և լուրջ ախտանիշներ չի առաջացնում, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը։

«Մեր գիտնականները և առողջապահության նախարարությունը, հիվանդների դիտարկումների հիման վրա եզրակացրել են, որ COVID-19-ի նոր տարբերակը լուրջ ախտանիշներ չի առաջացնում։ Դա նման է գրիպի ախտանիշներին: Մինչ այժմ «օմիկրոնով» վարակված ոչ մի հիվանդի թոքերի արհեստական օդափոխման սարք կամ շտապ հոսպիտալացում չի պահանջվել: Այսպիսին են բժիշկների և ընդհանրապես գիտնականների դիտարկումները»,- ասել է Մոնիելան:

Ամենից շատ դիտված