Ուղիղ եթեր
 Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել․ Մետաքսե Հակոբյան
copy image url

Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել․ Մետաքսե Հակոբյան

Ներքին 3 տարի առաջ - 20:43 06-12-2021

Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Պայթյունը մեկ անգամ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կարմիր շուկայի բնակիչները պատգամավորին ասել են, որ միայն ուժգին պայթյունի ձայն են լսել, սակայն դրանից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

«Ենթադրում են, որ գուցե պայթեցման աշխատանքներ են իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Հաճախակի են նման աշխատանքներ լինում՝ չնայած բնակիչներին տեղեկացնում են այդ մասին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ բնակիչների խոսքով կրակոցները հեռվից են լսվել, երկար չեն տևել և ամենայն հավանականությամբ մեր դիրքապահների ուղղությամբ են եղել։

Պատգամավորը նշում է, որ բնակիչներն անհանգիստ էին հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած երկարատև կրակոցներից, որի ժամանակ թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր օգտագործում։
«Շատ անհանգիստ էին, որովհետև երբ մարդիկ հավաքված են եղել, իրենց գլխավերևով էլ են փամփուշտներ անցել, նաև տների կողքով։ Արցախի բնակիչը հասկանում է, որ միևնույն է անգամ այդ պարագայում նա իր հայրենիքում է ապրում, բայց կան մարդիկ, որոնք չեն դիմանում և արտագաղթում են։ Մյուս կողմից էլ իշխանությունների անտարբերությունը, որևէ գործողություն չկա, որ մարդիկ իշխանավորների կողմից իրենց պաշտպանված զգան»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ Արցախի բնակիչներն այսօր հանգիստ են միայն այն առումով, որ բանակը կատարում է իր գործառույթները, իրականացնում անվտանգության երաշխավորի իր բոլոր պարտականությունները։ Պատգամավորի խոսքով իրենց գործառույթները կատարում են նաև ռուս խաղաղապահները, ինչը ևս վստահություն է առաջացնում բնակիչների մոտ, որ կարող են հանգիստ ապրել։

«Յուրաքանչյուր արցախցի այսօր հարց է տալիս, թե ինչ է լինելու չորս տարի հետո, երբ խաղաղապահները գնան։ Որևէ հավաստիք, փաստաթուղթ կամ նախադրյալ չկա, որ ռուս խաղաղապահները մնալու են։ Շատերի մոտ հենց դա է անհանգստություն առաջացնում։ Բնակիչները հասկանում են՝ քանի այս իշխանությունները կան, իրենց երեխաների կյանքը վտանգված է։ Դրա համար անհանգստանում են, որ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Բոլորն անհամբեր սպասում են, որ իշխանությունները գոնե մի փոքր հաշվետու կլինեն այդ առումով, բայց քար լռություն է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այդ անորոշության զգացումը երբեմն ստիպում է որոշներին լքել հայրենիքը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան