Հայտնի են Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների  նախնական արդյունքները
copy image url

Հայտնի են Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Արտաքին 7 ամիս առաջ - 12:42 02-09-2024
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 711 ընտրող, ինչը կազմում է 37, 27 տոկոս։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։

Նշվում է, որ էքզիթփոլի արդյունքներով ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարանում տեղ ունենալու համար։

Ամենից շատ դիտված