ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում հումանիտար հարցերն են. մանրամասնում են քաղաքագետները
copy image url

ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում հումանիտար հարցերն են. մանրամասնում են քաղաքագետները

Խոսք 3 տարի առաջ - 15:59 04-12-2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել, հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ, այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Թե ի՞նչ կտա մեզ այդ հանդիպումը, Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետներ Արթուր Ղազարյանի և Սարո Սարոյանի հետ։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն ասաց. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները փոփոխության չեն ենթարկվել, դա նշանակում է, որ մյուս ԱԳ նախարարաները կամ նախագահները պետք է արտահայտվեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, Արցախի հիմնահարցի հետ կապված կառույցը, գործում են, շարունակում են գործել, սա իրականություն է։ Բայց թե ի՞նչ է անում այդ կառույցը, Արցախյան հարցի հետ կապված, կարելի է ասել՝ ոչինչ, բացի հայտարարություններից։ Անցյալ տարի 44-օրյա պատերազմի օրերից, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում, զուտ միայն հայտարարություններով են հանդես եկել, միակ դրական բանը, որ նկատել ենք մեր այս երկրների տարբեր մակարդակներում, ընդհուպ մինչև ՀՀ-ում, իրենց դեսպանների, այսպես ասած, հայտարարություններն են՝ կապված այն հարցի հետ, որ Արցախյան հիմնահարցը լուծված չէ։ Այսինքն՝ սա այն դեպքն է, որ ՀՀ շահերից է բխում։ Համանախագահող երկրները տարատեսակ հայտարարություններով նշում են, որ հարցը փակված չէ, բայց դրանից ավել, գործընթացների վրա բուն ազդեցությունը, կարծում եմ՝ մեծ չէ, նկատի ունեմ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, թեև Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները դեռևս շարունակում են իրենց ջանքերը։ Հայտարարությունները ընդամենը դիվանագիտական հայտարարություններ են»։

Քաղաքագետ Սարո Սարոյանն ասաց. «Ինչպես գիտենք, անցյալ տարի դեկտեմբերին համանախագահներն այցելեցին Հայաստան ու Ադրբեջան։ Այսինքն՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Մինսկի խումբն իր գործունեությունը ֆորմալ առումով շարունակում է։ Մի շարք հայտարարությունների ևս ականատես եղանք։ Պետք է սպասել բուն տեքստի հրապարակմանը, որպեսզի կարողանանք ամբողջական գնահատական տալ, սակայն Մինսկի խումբը որոշակի ինտենսիվությամբ շարունակում է աշխատել և, փաստորեն, չէր էլ դադարեցրել իր աշխատանքները։ Սակայն Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ են, որովհետև բոլորն են հասկանում, որ այն առաջարկները, որոնք վերջին 15 տարում սեղանին են դրված (նկատի ունեմ 2004 թվականից, երբ սկսվեց պրահյան գործընթացը, որը «միս ու արյուն» ստացավ 2007-ին մադրիդյան փաստաթղթի, այնուհետև՝ դրա թարմացված տարբերակի, հետո՝ 2011-ի հունիսին կազանյան փաստաթղթի տեսքով), այժմ դրանք ամբողջությամբ կիրառելի չեն ստեղծված իրավիճակում: Գուցե որոշ տարրեր կան, որ կարող են օգտագործվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց որպես ամբողջություն՝ այդ առաջարկների փաթեթը չի համապատասխանում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակին։ Բայց բոլորն են հասկանում, որ այդ սկզբունքների մեծ մասն այսօր կիրառելի չի կարող լինել։ Մինսկի խումբը իր աշխատանքը ֆորմալ շարունակում է, սակայն այլևս չկա հստակ բանակցային օրակարգ: Եթե մինչև 2020 թվականի ապրիլը կային բանակցային օրակարգ, մշակված փաստաթղթեր, ու հասկանալի էր՝ ինչի շուրջ են բանակցում, հիմա անհասկանալի իրավիճակ է։ Առայժմ, կարծես թե, պատկերացումներ էլ չկան, թե Մինսկի խումբը ե՛րբ կարող է զբաղվել նոր գաղափարների մշակմամբ, առավելևս, շատ քիչ ընկալում կա, թե ինչպիսին կարող են լինել այդ նոր գաղափարները։ Առայժմ Մինսկի խումբը իներցիայով հայտարարում է, որ, այո՛, հակամարտությունը պետք է կարգավորվի, և կարգավորումը պետք է հիմնված լինի վերջին 15 տարում մշակված ու քննարկված սկզբունքների վրա։ Բոլորն են դա հասկանում։ Բայց կարծում եմ՝ չկա բացարձակ պատկերացում, թե ինչ նոր փաթեթ կարելի է առաջարկել, ու երբ պետք է սկսվեն այդ աշխատանքները, մանավանդ, որ Ադրբեջանը հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, ու միակ աշխատանքը, որ Մինսկի խումբը կարող է կատարել, հումանիտար հարցերն են։ Եթե Մինսկի խումբը չսկսի ձեռնամուխ լինել նոր առաջարկների մշակմանը, չեմ կարծում, որ կարելի է որևէ արդյունավետություն ակնկալել Մինսկի խմբից։ Իմ գնահատմամբ, հայտնի երեք սկզբունքները և վեց հիմնական տարրերը, որոնք 2004 թվականից սկսած, մշակվում էին և առաջին անգամ հրապարակային ներկայացվեցին համանախագահ պետությունների նախագահների կողմից դեռ 2009-ի հուլիսին՝ Լ’Աքվիլայում, այդ ամբողջությունը, որպես փաթեթ, ներկա իրավիճակին համապատասխան չէ այլևս»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն