Ծաղկահովիտի մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
copy image url

Ծաղկահովիտի մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ներքին 3 տարի առաջ - 14:43 04-12-2021

ArmLur.am-ը հղում անելով սեփական աղյուրներին տեղեկացնում է, որ հայտնի դարձավ, որ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ-ի հունվարի 22-ից աշխատելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես տնօրեն և հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված կարգով օժտված լինելով նշանակելու ու ազատելու աշխատակիցներ, 01-02-2018թ-ի թիվ 14 հրամանով Անուշ Գևորգյանին ընդունել է աշխատանքի Գեղադիր գյուղի վարչական շենքում որպես հավաքարար, այնուհետև Ա.Գևորգյանը առանց օրինական հիմքերի 2018թ-ի մարտ-մայիս ամիսներին բացակայել է ՀՀ-ից , աշխատանքի չի հաճախել, սակայն Գևորգ Հակոբյանը կեղծել է փաստաթղթեր ներկայացրել է վճարման, այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է Ծաղկահովիտ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի ընդհանուրը զգալի չափի 102600 ՀՀ դրամ գումարը: