Ինձ հետ ոչ ոք չի բանավիճել, ոչ էլ կարող էր բանավիճել․ Մամիկոն Ասլանյան
copy image url

Ինձ հետ ոչ ոք չի բանավիճել, ոչ էլ կարող էր բանավիճել․ Մամիկոն Ասլանյան

Խոսք 3 տարի առաջ - 16:04 03-12-2021

Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների՝ համայնքապետի ղեկավարի թեկնածուների հեռուստաբանավեճը։ Բանավեճն ընդհանուր առմամբ անցավ թեժ մթնոլորտում, հատկապես սուր էր ՔՊ-ի թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև բանավեճը, որը տեղ- տեղ վերածվում էր փոխհրաձգության։ Մասնավորապես, այն դրվագը, երբ ՔՊ-ական Արամ Խաչատրյանը Ասլանյանին մեղադրում է 4 միլիարդ դրամի պարտք կուտակելու, ապօրինություններ անելու մեջ, իսկ Ասլանյանն էլ ասում է, որ դա պետական իշխանության պարտքն է, իսկ Արամ Խաչատրյանն էլ իրավապահ մարմին չէ, որ նման գնահատակներ է տալիս այն դեպքում, երբ օրվա իշխանությունները բոլոր հնարավոր ստուգումներն արել են և ոչ մի խախտում չեն հայտնաբերել։

Oragir.News-ի տեղեկություններով, Արամ Խաչատրյանի և Մամիկոն Ասլանյանի միջև վիճաբանությունը շարունակվել է նաև հեռուստաեթերից հետո։ Մասնավորապես, Խաչատրյանը, չկարողանալով Ասլանյանին եթերում հաղթել, փորձել է դա անել «հին վանաձորյան» մեթոդներով՝ «ռազբորկա» կազմակերպելով։ Մենք կապվեցինք Մամիկոն Ասլանյանի հետ։ Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ եթերից հետո Արամ Խաչատրյանի հետ վիճաբանություն են ունեցել, Ասլանյանը պատասխանեց․

«Ոչ,նախ ինձ հետ ոչ ոք չի բանավիճել, ոչ էլ կարող է բանավիճել, ոչ էլ առիթ է եղել բանավիճելու։ Նման բան չի եղել, սխալ են ասում»,- պատասխանեց Ասլանյանը։ Հարցրինք՝ գուցե այլ թեկնածուների միջև է եղել․

«Տաղավարում է եղել՝ 2 թեկնածուների միջև, դրանից դուրս ոչ մի բան չի եղել, չէր էլ կարող լինել»,- պատասխանեց Ասլանյանը։

Նրան հարցրինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում բանավեճը․ «Նորմալ բանավեճ էր, կարծում եմ՝ կայացած բանավեճ էր»,- պատասխանեց նախկին քաղաքապետը։

Ամենից շատ դիտված