«Դա խաղ է կրակի հետ»․ Լավրովը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին
copy image url

«Դա խաղ է կրակի հետ»․ Լավրովը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 19:10 02-12-2021

ՆԱՏՕ-ի խոստումը՝ դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերաբերյալ ական է եվրոպական անվտանգության կառույցի հիմքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«2008 թվականի ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումն առ այն, որ «Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ական է եվրոպական անվտանգության կառույցի հիմքում։

«Նրանք, ովքեր անգիր արած կրկնում են բուխարեստյան թեզերը, և պնդում, թե ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում երրորդ երկրներն իրավունք չունեն իրենց կարծիքը հայտնել, կրակի հետ են խաղում և գիտեն այդ մասին»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ելույթը հնչել է Ռուսաստանի և Ուկրաինայի սրված հարաբերությունների ֆոնին։ Կիևը պնդում է, որ Ռուսաստանը մեծ զորախումբ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Մոսկվան, իր հերթին, հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե արևմտյան դաշնակիցների հովանու ներքո Կիևն է սրում իրավիճակը։