Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում կհանդիպեն
copy image url

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում կհանդիպեն

Ներքին 3 տարի առաջ - 19:59 01-12-2021

Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դևինյեն այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։

Մինչ այդ ԱԳ նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, և այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ամենից շատ դիտված