Հանգիստ չեմ լինի մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին․Ադամ Շիֆ

Արտաքին 3 տարի առաջ - 16:48 29-11-2021

Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից շարունակական սպառնալիքի պայմաններում:

«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ մարդկանց կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- ընդգծել է Շիֆը:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը: «Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- եզրափակել է Շիֆը:

Ամենից շատ դիտված