«Օմիկրոն» շտամը կարող է հանգեցնել նոր բռնկման. ԱՀԿ
copy image url

«Օմիկրոն» շտամը կարող է հանգեցնել նոր բռնկման. ԱՀԿ

Արտաքին 3 տարի առաջ - 16:43 29-11-2021

Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամը կարող է հանգեցնել հիվանդացության նոր բռնկման։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ-ն նշում է, որ նոր շտամի բարդությունն այն է, որ ունի շատ մուտացիաներ, և պարզ չէ, թե գոյություն ունեցող պատվաստանյութերը որքանով են արդյունավետ:

«Կախված այդ բնութագրերից՝ հետագայում կարող է տեղի ունենալ COVID-19-ով հիվանդացության բռնկում, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նոր «Օմիկրոն» շտամի հետ կապված ընդհանուր գլոբալ ռիսկը գնահատվում է շատ բարձր»,- ասվում է փաստաթղթում:

ԱՀԿ-ն նաև կոչ է անում արագացնել պատվաստումների տեմպը՝ նոր շտամի պատճառով:

Ամենից շատ դիտված