ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա
copy image url

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Ներքին 3 տարի առաջ - 21:23 27-11-2021

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա: Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաջորդ կանգառը բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիան էր, որի տարածում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում է գյուղատնտեսական կենդանիներ կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված համակցված կերեր։

Ծանոթացանք նաև հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգին։
Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ»: