Նոր COVID-շտամն անվանում է ստացել
copy image url

Նոր COVID-շտամն անվանում է ստացել

Արտաքին 3 տարի առաջ - 09:48 27-11-2021

Կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անվանել է հունարեն օմիկրոն տառով (հունական այբուբենի 15-րդ տառ)։ Այս մասին հաղորդվում է ԱՀԿ կայքում։

«ԱՀԿ-ն «օմիկրոն» անվան ներքո B.1.1.529-ն ցույց է տվել որպես VOC (մտահոգություն առաջացնող տարբերակ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ն հավելել է, որ կորոնավիրուսի այս տարբերակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգություն են առաջացնում»։ Բացի դրանից, նախնական վկայությունների համաձայն՝ այս շտամով վարակվելու վտանգը համարվում է «մեծ»։

Կազմակերպության տվյալներով՝ ՊՇՌ թեստերն ունակ են ճանաչելու օմիկրոնը։

Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու պատճառով մասնագետները կոչ են արել ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասշտաբները։

Ամենից շատ դիտված